ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ուկրաինական պատերազմից մեկ տարի անց. ինչ կորուստներ են ունեցել կողմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Այդ օրը հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այդ իրադարձությունները սկսվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո։

Այս հայտարարությունից անցել է մեկ տարի։ Armlur-ը փորձել է ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել այս ընթացքում և ինչ իրավիճակ է այժմ։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վ․Զելենսկին Ռազմական դրություն հայտարարեց երկրում, ինչպես նաեւ համընդհանուր զորահավաք՝ բոլոր արական սեռի Ուկրիանայի քաղաքացիների համար՝ 18-ից մինչեւ 60 տարեկան, որոնց արգելվեց երկրից դուրս գալ։

Ռուսաստանի գրոհները սկզբնապես կատարվում էին Հյուսիսային ռազմաճակատում՝ Բելառուսից դեպի Կիեւ, Հյուսիս-արևելյան ռազմաճակատում՝ Խարկովի ուղղությամբ, Հարավային Ռազմաճակատում՝ Ղրիմից, հարավ-արևելյան ռազմաճակատում՝ Լուգանսկից եւ Դոնեցկից։

Հյուսիսային ռազմաճակատում, տալով ծանր մարդակային եւ ռազմատեխնիկական կորուստներ, եւ հանդիպելով Ուկրաինայի բանակի ուժեղ դիմադրությանը՝ Կիեւի շրջակայքում՝ Ռուսաստանի զորքերը ստիպված եղան դադարեցնել իրենց առաջխաղացումը Մարտ ամսին, իսկ Ապրիլ ամսին Ռուսաստանի զորքերը ստիպված եղան նահանջել։

Ապիլի 19-ին Ռուսաստանը մի նոր հարձակում ձեռնարկեց 500-կիլոմետրանոց (կամ 300-մղոնանոց) ռազմաճակատով մեկ, որը տարածվում էր Խարկովից մինչեւ Դոնեցկ եւ Լուգանսկ։

Մինչեւ մայիսի 20-ը Ռուսաստանի Զինված Ուժերին հաջողվեց մի քանի ամիս տեւած դաժան պաշարումից, բազմաթիվ գրոհներից եւ ռմբակոծություններից հետո գրավել Մարիուպոլ քաղաքը՝ Ազովստալի մետաղաձուլական գործարանով

Ուկրաիանական բանակի հարձակման հետեւանքով Խարկովի մարզի մեծ մասը ազատագրվեց արդեն Սեպտեմբերին։ Ինչ վերաբերում է Հարավային ռազմաճակատին, ապա այստեղ նոյեմբերին Ուկրաինան հետ գրավեց Խերսոն մարզային կենտրոնը, որը միակ մարզային կենտրոնն էր, որ Ռուսաստանին հաջողվել էր գրավել 2022 թ․ փետրվարին սկսված լայնածավալ պատերազմի ժամանակ։

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեան իր բանաձեւով պահանջեց Ռուսաստանի զորքերի լիակատար դուրս բերումը Ուկրաինայից, իսկ Միջազգային Արդարադատության Ատյանը կարգադրեց Ռուսաստանին՝ դադարեցնել Ռազմական գործողություններն Ուկրաինայում, միաժամանակ՝ Եվրոպայի Խորհուրդը Ռուսաստանին հեռացրեց իր շարքերից։ Բազմաթիվ երկրներ նոր պատժամիջոցներ դրեցին Ռուսաստանի վրա, ինչը բացասական ազդեցություն գործեց Ռուսաստանի տնտեսության վրա, թեպետ անմասն չմնացին նաեւ Աշխարհի այլ երկրները։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս