ՀԱՐՑ. Խաղաղ ցույցը ցրելու նպատակով ոստիկանության աշխատակիցը սպառնաց ատրճանակով։ Ինչպիսի՞ կարգ է սահմանված ոստիկանների՝ հրազեն կիրառելու վերաբերյալ:
Համլետ Բադալյան 38 տարեկան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ:
Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո միայն ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու հրազեն ու հատուկ միջոցներ:
ՀՀ Ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն` միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: