Երիտասարդին կյանքից զրկելուց հետո Պետդումայի պատգամավորի որդուն հաջողվել է փախչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանության մեջ կասկածվող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Բորիս Իվանյուժենկովի որդին դեռ չի կալանավորվել։ Մարտի 12-ին «Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ, որոշ տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունից հետո երիտասարդը փախել է։

Այդ օրը ավելի վաղ հայտնի դարձավ, որ 24-ամյա Արտեմ Իվանյուժենկովը կասկածվում է Մոսկվայի մարզում սպանություն կատարելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով:

Թարմացված տվյալների համաձայն՝ հանցագործությունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ մի խումբ երիտասարդներ նշել են իրենց ծննդյան տարեդարձը։ Կողքի սեղանի մոտ այդ ժամանակ, ըստ աղբյուրի, մեկ այլ խումբ է նստած եղել: Ինչ-որ պահի նրանք միավորվել են, ու ամեն ինչ հանգիստ է եղել։ Սակայն երեկույթի մասնակիցների միջեւ վիճաբանություն է սկսվել։ Ըստ որոշ ականատեսների՝ հենց Արտեմ Իվանյուժենկովն է դանակահարել իր նոր ծանոթ երիտասարդներից մեկին, որից հետո անհետացել է։

Հայտնի է, որ հանցագործության զոհ է դարձել 1999 թվականին ծնված քաղաքացին։ Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ։




Լրահոս