«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ ԵվրԱզէՍ հիմնադրամից 2 միլիարդ դոլար վարկ է խնդրել: Գրել էինք նաեւ, որ ռուսական կողմը չի պատրաստվում խնդրանքն ամբողջությամբ բավարարել: Հավանական է, որ մեկ միլիարդ դոլար փոխանցվի ՀՀ-ին: Եւ ահա երեկ ռուսական «Իզվեստիա»-ն, վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրները, հաղորդել է, որ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին 400 մլն դոլարի վարկ հատկացնել ԵվրԱզէՍ հիմնադրամից: Գերատեսչությունը վերջապես հաստատել է «Նաիրիտ»-ի արդիականացման եւ հարակից ձեռնարկությունների ստեղծման համար միջոցների տրամադրումը: Ըստ աղբյուրի` Երեւանին մնում է միայն պաշտոնական դիմում ներկայացնել, եւ գործընթացը կավարտվի մեկ-երկու ամսում:
ՄԻ ՄԱՍԸ ՏՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ