Սիրիայի իշխանությունները սկսել են ականապատել Լիբանանի հետ սահմանը, քանի որ շարունակվում է դեպի հարեւան երկիր սիրիացի փախստականների հոսք, որոնք փորձում են խուսափել հակակառավարական ցույցերի ճնշումներից,- հաղորդում է Associated Press -ը: Լիբանանցի բժիշկների փոխանցմամբ՝ փախստականների մեջ կան վիրավորներ։ Առաջին տուժածը մի տղամարդ է. նա պատահաբար կանգնել էր ականի վրա, որի հետեւանքով զրկվել է ոտքից: ՄԱԿ-ի տվյալներով՝ ցույցերի արդյունքում Սիրիայում մահացել է մոտ 3000 խաղաղ բնակիչ:
Սիրիան ականապատել է Լիբանանի սահմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ