Ուկրաինայի Ռադան առաջարկել է անվանափոխել Վրաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջարկել է Վրաստանը պաշտոնապես անվանել «Սակարտվելո»։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է մայիսի 26-ին Ուկրաինայի խորհրդարանի կայքում։

«Օրինագծի նպատակին հասնելու համար առաջարկվում է Ուկրաինայում ներդնել պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության մեջ, ինչպես նաև Վրաստանի փոխարեն պաշտոնական և պատմական «Սակարտվելո» անվանման կիրառումը»:

Փաստաթղթի պարզաբանման մեջ ասվում է, որ երկրի անունը փոխելու պատճառը նրա «ռուսականացումն է», այսպիսով, ըստ Ռադայի պատգամավորների, վրաց ժողովուրդը կկոչվի քարթվել։

Աշխարհի տարբեր ծայրերում Վրաստանը տարբեր կերպ են անվանում։ Առավել հաճախ օգտագործվող տարբերակներն են՝ Եվրոպական Georgia, Ռուսացված Грузия և վրացական ինքնանունը՝ Սակարտվելո:




Լրահոս