Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ է կատարվում աղբավայրում: Երեւանը ամբողջությամբ ծածկված է այդ հրդեհի ծխով, ու ողջ քաղաքով տարածված է ծխի տհաճ հոտը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ամուսնությունից հետո անձի ազգանվան փոփոխության դեպքում, եթե Կադաստրի պետական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխել ազգանունը նաեւ վկայականում:
Սոնա Ֆեռոյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում՝ վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:
ՀՀ կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` «Արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում ինչ մաքսային վճարներ են գանձվում: Եվ խնդրում եմ ասել, թե մաքսային ձեւակերպումներ իրականացնելիս օտարերկրյա քաղաքացին կարող է արդյոք հանդես գալ որպես հայտարարատու:
Նելլի Մխիթարյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 89-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` ՀՀ մաքսային սահմանից դուրս «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ սահմանված է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ: Մաքսավճարի դրույքաչափերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով:
Հայտնում ենք նաեւ, որ անհրաժեշտ է առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի սահմանված դրույթներով, համաձայն որոնց` որպես հայտարարատու կարող է հանդես գալ՝
1) Միության անձը, եթե նա`
ա. կնքել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր, կամ նրա անունից (հանձնարարությամբ) կնքվել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր,
բ. ունի ապրանքների տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունք` անկախ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի առկայությունից,
2) անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող օտարերկրյա ֆիզիկական անձը,
3) փոխադրողը կամ Միության անձ հանդիսացող առաքողը` տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխությունը կատարվում է վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձեւով՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված հիմքերի եւ պայմանների առկայության դեպքում եւ կարգով: