ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսելում ակցիա է իրականացրել: Թովմասյանը Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարանվալիին է նվիրել իր կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված:
ԱԺ-ում Հայաստան Բելգիա բարեկամական խմբի կազմով Բրյուսելում են գտնվում Հայաստանի ԱԺ պատգամավորներն արդեն 4 օր: Նրանք հանդիպել են Բելգիայի տարբեր խորհրդարանականների, օրենսդիր մարմինների ղեկավարների հետ, Բարձրացրել Հայաստանի և Արցախի շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր ու խնդիրներ:
Այցի ավարտին պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բելգիայի փոխվարչապետին նվիրել է իր կրծքանշանը:
«Սա ձեր հայանպաստ գործունեությանն ի պատասխան փոքրիկ հուշանվեր է, որը կխնդրեմ կրեք ձեր կոստյումի վրա, որպեսզի Հայաստանն ու Արցախը ձեր սրտի մոտ լինեն միշտ: Շնորհակալություն նաև Հայաստան ու Արցախ այցելելու համար: Փորձեցի այսպես արտահայտել իմ երախտագիտությունը ձեզ»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ կրծքանշանն իր համար թանկ է, քանի որ աշխարհի տարբեր խորհրդարաններում այն կրել է իր կոստյումի վրա՝ բարձրաձայնելով Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրները:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել անակնկալի համար՝ խոստանալով շարունակել մնալ Հայաստանի և Արցախի կողքին:
Մանրամասները՝ տեսանյութում