Լուսանկարը՝ կառավարության նիստից
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ակտիվ զրույցների մեջ են: Մինչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հարցեր են զեկուցում, դատախազն ու Քննչական կոմիտեի նախագահը զրուցում են:
Հետաքրքիր է՝ ինչ են նրանք այդքան ակտիվ զրուցում. արդյոք փորձի փոխանակո՞ւմ է, թե՞ այլ հարցեր կան:
ԱՂԵՏՆԵՐ
ՀԱՐՑ. Երկրաշարժ կանխատեսել լինու՞մ է:
Ժորա Մնացականյան (22 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմնախնդիրը դեռեւս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում եւ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռեւս հավաստի եւ հուսալի չէ, սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հայաստանում փոստով ի՞նչ չի կարելի ուղարկել:
Դավիթ Սարգսյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տարածքում փոստային առաքանիներով առաքելու համար արգելվում է՝
l առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները,
l թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ եւ այլ վտանգավոր նյութեր,
l թունավոր կենդանիներ եւ բույսեր,
l Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր եւ տարադրամ (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի եւ դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվող),
l շուտ փչացող սննդամթերք:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նաեւ արգելվում է առաքել հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր եւ կայծահաններ, ինչպես նաեւ զենքի եւ հրազենի հիմնական մասեր: