Պուտինն ասել է, որ Ուկրաինան չի ցանկանում բանակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից՝ ի տարբերություն Կիևի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Կոնստանտինովսկի պալատում աֆրիկյան պատվիրակության հետ հանդիպմանը։

«Որտե՞ղ է երաշխիքը, որ նրանք (Ուկրաինան) չեն շարունակի հրաժարվել որևէ այլ համաձայնագրից: Բայց նույնիսկ այս պայմաններում մենք չհրաժարվեցինք բանակցություններից: Հարգելի՛ ընկերներ, ոչ թե մենք, այլ Ուկրաինայի ղեկավարությունը հայտարարեց, որ չի բանակցելու», – ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող հրամանագիր է ստորագրել։




Լրահոս