ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԴԽ-ն հաստատեց․ 3 դատավորների լիազորությունները դադարեցվեցին․ ինչ իրավիճակ է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն 3 դատավորների մասով կայացրել է որոշումներ:

Քիչ առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրապարակեց որոշումները և հաստատեց մեր տեղեկությունները՝ դատավորներ Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեցին։

Հուլիսի 1-ին գրել էինք, որ «Ժողովուրդ»օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը հուլիսի 3-ին ԲԴԽ-ն հրապարակելու է 4 դատավորների վերաբերյալ որոշում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի,որը ազատման դիմում գրեց ու հեռացավ համակարգից չսպասելով ԲԴԽ-ի որոշմանը եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել վերոնշյալ դատավորների լիազորությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները նույնպես դադարեցվել են։

Հավելենք, որ լրագրողները հնարավորություն չունեցան մասնակցելու դատական նիստին, նրանք հեռուստացույցով են դիտել, թե ինչ որոշում է կայացվել։

Քնար Մանուկյան 




Լրահոս