Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այդ հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի օրակարգի վերաբերյալ, շեշտադրել են Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, ներառյալ Ստամբուլից Կիև «Ազովի պարագլուխների» վերադարձից առաջացած իրավիճակը։

Նախարարները վերահաստատել են Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վստահելի բնույթը պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նախագահներ Պուտինի և Էրդողանի սկզբունքային պայմանավորվածությունների հիման վրա։




Լրահոս