Թերևս յուրաքանչյուր զբոսաշրջիկ ցանկանում է այցելել Միջերկրական ծովում դրախտային կլիմայով փոքրիկ կղզի: Խոսքը Կիպրոսի մասին է՝ պատմական և բնական տեսարժան վայրերով լի կղզու, որը գտնվում է Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մասում։
Armlur.am-ը առանձնացրել է թոփ վայրերը Կիպրոսում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Petra tou Romiou
Կիպրոսի ամենառոմանտիկ տեսարժան վայրերից մեկը այս լողափն է՝ գեղեցիկ քարերով և մաքուր ջրով, որը հատկապես սիրված է զույգերի շրջանում: Ենթադրվում է, որ այս ջրերում լողանալուց հետո սիրահարները ընդմիշտ միասին կմնան։
Ակամասի ազգային պարկ
Սա փշատերև անտառների տարածք է, որը ապշեցնում է իր բույրով, խճաքարային լողափերով և բյուրեղյա մաքուր ջրով ավազոտ ծովախորշերով:
Այյա Նապայի կապույտ ծովածոց
Կիպրոսի արտասովոր բնական տեսարժան վայրերից մեկը դարձել է Կապույտ ծովածոցը, որը գտնվում է Այա Նապա հայտնի հանգստավայրի մոտակայքում: Տարածք, որը մոնումենտալ ժայռերի, փարթամ բուսականության և ափամերձ ծովի կապույտ ջրերի համադրություն է:
Ավագասի կիրճ
Ուղևորությունը Կիպրոս ամբողջական չի լինի առանց գեղեցիկ բնության. կղզին հարուստ է բնական գեղեցկությամբ, հիանալի տեսարաններով և կլիմայական պայմաններով:
Բույուկ խան քարավանատուն
քարավանատունը Կիպրոսի ամենամեծ օսմանյան բնակավայրն է, որը գտնվում է Նիկոսիայի հյուսիսում։ Այսօր այն արվեստի կենտրոն է, որտեղ կան պատկերասրահներ, արհեստանոցներ, հուշանվերների խանութներ։
Լիմասոլի Հին քաղաք (Լիմասոլ)
Պատմական վայրերի սիրահարները կարող են այցելել Լիմասոլի հին քաղաք. Այն պատկանում է Կիպրոսի տեսարժան վայրերին, որ անպայման պետք է այցելեն զբոսաշրջիկները: Տեղի տնակները և նեղ փողոցները ականատես են եղել այստեղ տեղի ունեցող բազմաթիվ պատմական իրադարձությունների։
Ինեսա Սուքիասյան