Քեյթ Մոսը նոր է ամուսնացել, բայց արդեն ազատության է ձգտում: Ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը միշտ էլ սեր է ունեցել ծխախոտի եւ խմիչքի նկատմամբ: Բայց երբ մի քանի հեղինակավոր մոդելային գործակալություններ հրաժարվեցին նրա հետ աշխատելուց` իր էքսցենտրիկ վարքի պատճառով, Քեյթը խելքի եկավ եւ որոշեց չկորցնել պրոֆեսիոնալ մոդելի իր կարգավիճակը: Նա ամուսնացավ, սկսեց ապրել մի քիչ խաղաղ կյանքով: Բայց նույնիսկ ընտանեկան կյանքը նրան այդքան չի ուրախացնում, որքան միայնակ հանգիստը Յամայկայում, որտեղ պապարացիները նրան բռնացրել են լողազգեստով, ծխախոտը ձեռքին, խմիչքն էլ կողքին դրված: Ինչպես ասում են, կուզիկին միայն գերեզմանը կուղղի:
ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ