Արմավիրում շունը կծել է տիրոջը․ հաստատվել է կատաղություն հիվանդություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորապատ բնակավայրում մի քանի օր առաջ տիրոջը կծած շունն անկել է:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն արագ արձագանքել են՝ շանը ներկայացնելով լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում հաստատվել է կատաղություն հիվանդությունը։

Տուժող քաղաքացին դիմել է բուժհաստատություն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:




Լրահոս