Արթիկի խանութից գողություն է կատարվել․ վնասը կազմել է 1,5 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 8.50-ին, Արթիկի մի բնակչուհի ոստիկանության Արթիկի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Նար-Դոսի փողոցում գտնվող իր մթերային խանութի դուռը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել ու գողացել են տարբեր տեսակի ծխախոտ, խմիչքներ, հյութեր, դրամարկղում եղած 360 հազար դրամը, իր պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 12 հազար դրամ և 300 դոլար: Ընդհանուր պատճառվել էր մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ: Հանցագործությունը բացահայտելու նպատակով Արթիկի քրեական հետախույզները համագործակցել էին Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ: Արդյունքում՝ սեպտեմբերի 12-ին բաժին հրավիրված արթիկցի 25-ամյա երիտասարդը խոստովանել էր, որ սեպտեմբերի 10-ին, առավոտյան ժամը հինգի սահմաններում, խանութից գողությունը կատարել է ինքը: Նա նաև հայտնել է, որ գողոնի մի մասը` խմիչքներ և ծխախոտ, պահել է հանգուցյալ պապի տան տանիքում:

Երիտասարդը ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս