Արցախի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով ու խոստումներով և պարզապես պաշտոնական Երևանին գցեցին այլ ծուղակ, իսկ հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգացել իրավիճակը»,-ասել է Զախարովան՝ ճեպազրույցում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Օֆելյա Հովհաննիսյան