Լևոն Քոչարյանը կմնա կալանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննիչն ու դատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է Կոչուբաևը։

Ավելի ուշ նա հայտնել է․ «Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»։




Լրահոս