«Հայկական ժամանակ » օրաթերթը գրում է `
Նարեկ Սարգսյանի ղեկավարած կառույցը ` ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեն, 5 ծառայողական մեքենա կստանա։ Այս հարցը հինգշաբթի օրը կլսվի կառավարության նիստի ժամանակ։
Ճարտարապետության պետական կոմիտեից մեր թերթին հայտնեցին, որ այդ 5 մեքենաները կոմիտեն կստանա 2015 թվականի ընթացքում։ Ներկայումս այս կառույցը 2 ծառայողական մեքենա ունի։ Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմում 42 մասնագետ է աշխատում:
Շարունակությունը ` « Հայկական ժամանակ » -ի այսօրվա համարում