Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Կիևին զրահափոխադրիչներ մատակարարելու վրա։ Այն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտնում է բուլղարական BTA գործակալությունը։
«Նախագահ Ռումեն Ռադևը վետո է դրել Ուկրաինային զրահատեխնիկայի մատակարարման պայմանագրի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նախագահը նշել է, որ ժողովրդի ներկայացուցիչները բավարար չափով ծանոթ չեն հատկացված օգնության կոնկրետ պարամետրերին, ինչը դժվարացնում է դրա անհրաժեշտությունը գնահատելը։ Բացի այդ, պետության ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրված տեխնիկան կարող է օգտագործվել բուլղարական սահմանը պաշտպանելու, ինչպես նաև աղետների և դժբախտ պատահարների ժամանակ բնակչությանը օգնություն տրամադրելու համար, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում։