Ուկրաինան ազգային գվարդիա է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի գերագույն ռադան ընդունեց «Ուկրաինայի ազգային գվարդիայի մասին» օրենքը. փաստաթղթի օգտին քվեարկել է 262 պատգամավոր, գրում  է «Ուկրինֆորմ»-ը:

Ըստ օրենքի՝ խորհրդարանն առաջարկում է ներքին գործերի նախարարության ներքին զորքերը վերակազմել Ուկրաինայի ազգային գվարդիայի:

Գվարդիան , համագործակցելով իրավապահ մարմինների հետ, կապահովի պետական անվտանգությունը և կպաշտպանի պետական սահմանը, ինչպես նաև՝ կկանխի զինված կազմավորումների, ահաբեկչական կամ հանցավոր կազմակերպությունների գործունեությունը:

«Ստորաբաժանման թվաքանակը մինչև 60 հազար է, իսկ ավելացման անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումներ կընդունի խորհրդարանը»,-ասել է խորհրդարանի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:




Լրահոս