ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ սովի վտանգի տակ գտնվող Գազայի հատվածում տեղահանվածների թիվը երկու շաբաթվա ընթացքում աճել է 38 տոկոսից մինչև 56 տոկոս:
Ինչպես փոխանցում է Associated Press-ը, Գազայի հատվածում հինգշաբթի օրվանից երրորդ օրն անընդմեջ չեն աշխատում հեռախոսային կապն ու ինտերնետը, ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները:
Աղբյուրի համաձայն՝ կիբերանվտանգության և ինտերնետ մոնիտորինգի կազմակերպություններից մեկի տնօրեն Ալփ Թոքերը հայտարարել է, որ դեռևս չկա հասանելիություն ինտերնետին և իրենց տվյալներով՝ դա հակամարտությունից ի վեր կապի ամենաերկարատև ընդհատումն է:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից նշել են, որ Գազայի հատվածում հեռախոսակապը և համացանցը խափանվել է անկլավի հարավում կապի գծերի վնասման պատճառով: