ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր Նորքի բնակիչները ահազանգում են. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները բողոքում են կրկին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից։

Բանն այն է, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում՝ Բակունցի 2 հասցեում գտնվող նրբանցքի դիտահորի աշխատանքը խափանված է։ Արդեն մեկ ամիս է քաղաքացիները դիմում են ընկերությանը և արձագանք չկա։ Կոյուղաջրերը դիտահորի անսարքության պատճառով լցվում են շենքերի նկուղներ, իսկ շքամուտք մտնելն անհնարին է դարձել։

ArmLur.am-ը կապվեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որտեղից մեզ պատասխանեցին.

«Հնարավոր չէ, որ մենք արձագանքած չլինենք, իսկ այս մասին կճշտենք՝ ինչ է եղել, կտեղեկացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս