Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ահազանգում են՝ 3 ամիս է՝ սպասում են, որ թոշակները տրամադրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են Արցախից բռնի տեղահանված թոշակառու անձինք և նշում, որ արդեն 3 ամիս է՝ սպասում են, որ թոշակները տրամադրեն, սակայն փոխանցումները դեռ մի մասին շարունակվում է չիրականացվել: Նրանք հայտնեցին, որ այն սոցիալական կարգավիճակը, որ ունեցել են Արցախում, այստեղ հաշվի չեն առնում: Խնդրով պայմանավորված ArmLur.am կապ հաստատաեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ՝ պարզելու պատճառը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների, նպաստների նշանակման համար Կառավարության կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, Ազգային ժողովն ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին ու «Պետական նպաստների մասին օրենքների նախագծերի փաթեթը»:

Ըստ որի՝ ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է Արցախի Հանրապետությունում ձեռք բերած աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները, սահմանել են Արցախում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները: ԱՀ-ում կենսաթոշակների նշանակման համար դիմումներ ներկայացնում են դեկտեմբերի 11-ից՝ համապատասխան հարթակում լրացնելով օնլայն դիմումը»:

Զառա Մանուչարյանը նաև նշեց, որ ՀՀ-ում արդեն կենսաթոշակ է նշանակվել և վճարվել Արցախից բռնի տեղահանված 11785 անձի: Արցախցիների կենսաթոշակները հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվանից սկսված: Ընդ որում՝ կենսաթոշակի վճարումները կատարվել են երեք ամսվա համար:
«Կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով»,- եզրափակեց պատասխանատուն:

Նանիկ Աղասյան




Լրահոս