Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնությունը հետաձգվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Վերջինիս խոսքով` առաջնության հետաձգման պատճառը ձյան տեղումների հետ կապված խնդիրն է:
Առաջնությունը կկայանա հունվարի 29-ից փետրվարի 1-ը: