ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Դավիթի և Միքայելի Սուրբ մկրտությունը` Մամիկոն Խուրշուդյանի քավորությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կայացել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Դավիթ Կարապետյանի և արցախցի Միքայել Սարգսյանի սուրբ մկրտության արարողությունը:

Վիրավոր տղաները Մամիկոն Խուրշուդյանի հեղինակած «Հայրեններ» գրքի հերոսներն են:

Մկրտվողների քավորը հենց գրքի հեղինակն է՝ Մամիկոն Խուրշուդյանը:

Հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն առաջին անգամ չէ, որ դառնում է պատերազմի մասնակիցների կնքահայրը։ Նրա խոսքով՝ առաջիկայում սպասվում է ևս 2 տղաների մկրտության արարողություն։

ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ Միքայելին ճանաչել է մինչև մկրտությունը, և նրանք արդեն հասցրել էին դառնալ լավ ընկերներ։

Նշենք, որ մկրտության արարողությունն իրականացրել է տեր Շահե քահանա Հայրապետյանը։




Լրահոս