Սպասել կանգառո՞ւմ, թե՞ կանգառից դուրս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանգառ հասկացողությունը այդպես էլ չի արմատավորվում մեր ազգաբնակչության կենցաղում: Րոպե առաջ տեղ հասնելու ձգտումը մեր համերկրացիներին ստիպում է հավաքվել ոչ թե կանգառում, այլ որտեղ պատահի: Մարդիկ իրենց ձեռքը տնկում են փողոցի ամենաանհարմար վայրում ՝ ցանկացած հատված վերածելով կանգառի: Այս իրավիճակը կատարյալ շփոթություն է առաջացնում մայրաքաղաքում և առանց այդ էլ փնթփնթան դարձած մարդիկ առավել անհարմար պայմաններում են տեղաշարժվում:

Իհարկե, ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության աշխատակիցները սուլիչներով փորձում էին հարցը կարգավորել ՝ վարորդներին և ուղևորներին ստիպելով կանգառի համար նախանշված հատվածներից օգտվել, բայց անօգուտ: Ոստիկանները չկան, իրավիճակն էլի խառնաշփոթ է: Armlur.am-ի կադրերը լավագույնս են ապացուցում ասվածը




Լրահոս