Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դրական են ազդում տարածաշրջանային և միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնման վրա:
Բայրամովը հերթական անգամ քննադատել է Եվրամիությանը և ԱՄՆ-ին, իր խոսքով, «միակողմանի դիրքորոշումների համար»: