Տեղական ջերմատները շարունակում են փակվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է` «Հայաստան ներկրվող  լոլիկի, վարունգի, ինչպես նաեւ  գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել: «Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրեն Պողոս Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով  մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարեւանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել: Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են եւ մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում: Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը (բնականաբար, միջնորդավորված) եւ մեզ հայտնի շատ գործարարներ: Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից՝ նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Ուկրաինա: Բացի այդ, շեշտակի հարստություն են դիզում նաեւ բանջարեղենի եւ մրգի ներկրմամբ զբաղվողները. իսկ գյուղացին աղքատանում է ու աղքատանում: Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը. մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գերակշիռ մասը հերթով փակում է ձեռնարկությունները»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս