Սերժ Սարգսյանի ողջունումն առաջ բերեց քննադատություններ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է` «Եթե մինչեւ  Պուտին-Սարգսյան նախօրեի  հեռախոսազրույցը  ՀՀ իշխանությունների  որդեգրած չեզոք պահվածքը ողջունվում էր Հայաստանի ողջ քաղաքական դաշտի կողմից, ապա երեկվանից սկսած` Սերժ Սարգսյանի կողմից Ղրիմի  հանրաքվեի, ըստ էության, ողջունումն առաջ բերեց քննադատության եւ մտահոգությունների ալիք: Թեեւ հարկ է նկատել, որ  այդ հարցում  ընդդիմադիր դաշտում առանձնապես մեծ  դիմադրություն չկա: Ավելին`  ՀԱԿ-ը երեկ  շտապեց գնահատել  Ղրիմի հանրաքվեն որպես «Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտության» դրսեւորում եւ, ըստ էության, ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ մնացած  քաղաքական ուժերն էլ, բացառությամբ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի, այս հարցում, կարծես թե, առայժմ չեն շտապում ընդգծված տեսակետներ արտահայտել:

Մինչդեռ սա այն հարցն է, որն անմիջապես պրոեկտվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Առավել եւս` որ  ԼՂՀ խորհրդարանն  իր հայտարարությամբ, փաստորեն, Ղարաբաղի ինքնորոշման պայքարն ու բազում  զոհերի գնով ձեռքբերված հաղթանակը   նույնացրեց Ղրիմի  բռնակցման  հետ»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:




Լրահոս