Ապրիլի 7-ին Գոյ թատրոնի բակը մարդաշատ էր, քանի որ մինչև ապրիլի 7-ը թատրոնի անձնակազմն իր հանդիսատեսին հրավիրել էր այնտեղ։ Թատրոնի դերասանները շփվել են հանդիսատեսի հետ, շնորհավորել ապրիլի 7-ը և իգական սեռի ներկայացուցիչներին նվիրել ծաղիկներ։
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, վերականգնվեց նաև թատրոնի դիմաց գտնվող ցուցանակների վրա գրվածը՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն, որը թատրոնի անձնակազմի պնդմամբ, քաղաքապետարանը հեռացրել էր։
Աննա Սրապիոնյան