Ուկրաինան ստորագրեց, պատժամիջոցները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ 28 երկրի ղեկավարներն ու Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը ստորագրել են «Ասոցացման համաձայնագրի» քաղաքական մասը:

Համաձայնագրի ստորագրումից հետո Յացենուկն ասել է. «Ես խորապես հավատում եմ, որ ԵՄ-ն հանդես է գալու Ուկրաինայի շահերի պաշտպանությամբ»:

Իսկ ԵՄ դեսպան Հերման վան Ռոմպույն ելույթի ժամանակ ասել է, որ սա դեռ վերջը չէ, և ՌԴ նկատմամբ պատժամիջոցները շարունակվելու են:

«Ռուսաստանի անեքսիան իրական բռնություն էր միջազգային իրավունքի նկատմամբ: Մենք չենք ճանաչում այդ անեքսիան, և չենք էլ պատրաստվում ճանաչել:

ԵՄ-ն որոշել է պատժամիջոցների ցուցակում եղած 21 անունների կողքին ավելացնել ևս 12-ը: Մենք խնդրելու ենք մեր դաշնակիցներին ևս գործադրել արգելքներ Ռուսաստատնի նկատմամբ:

Արդեն տեսնում ենք գործադրած պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության և ներդրումային քաղաքականության վրա, չնայած որ մեր նպատակը դա չէ, այլ՝ միայն նպատակին հասնելու միջոց: Իսկ մեր նպատակն է՝ հասնել խնդրի բանակցային լուծմանը»:

Հիշեցնենք, որ ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվեր դեռևս 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ: Սակայն ստորագրումից 1 շաբաթ առաջ Կիևը դադարեցրեց եվրաինտեգրման գործընթացը: Այդ հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների, որի հետևանքով էլ հետագայում պաշտոնանկ արվեց նախագահ Վիկտոր Յանուկովիչը:




Լրահոս