Նախորդ շաբաթվա բրյուսելյան հանդիպումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ լարվածության սրում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հարց է ուղղվել ՀՀ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին: Լրագրողը հետաքրքրվել է, թե այն մեղմելու համար արդյո՞ք վաշինգտոնյան հանդիպումների վերսկսման մտադրություն կա:
«Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ: Ես չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ քարտուղարը շփվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի։ Մենք ուրախ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք այդ երկխոսությունը հեշտացնելու համար և կշարունակենք դա անել, բայց ես չեմ ցանկանում նախապես կանխատեսել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպում»,-պատասխանել է Միլլերը: