Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է. ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել:
Հենց այս առիթով Բաքոյանը խորհրդարանում էր հավաքել մի խումբ եզդիների, ներկա էին Ֆրանսիայի դեսպանը և ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանը։
ArmLur.am-ը նկատեց, որ ԱԺ նիստին ներկա էր նաև Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպան Սուհայլան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրին։
Պատճառն այն է, որ 2014 թվականին եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքում։
Հավելենք, որ Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ անել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, եւ օգոստոսի 3-ը օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Էմմա Միքայելյան