«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ առայժմ վերջնական որոշում չկա, թե ինչ անել նոր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի հետ։ Եթե այսօր ժամը 12.00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին տպավորիչ բազմություն հավաքվի, կառավարությունը բավական բարդ վիճակում կհայտնվի։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պարտադիր կուտակայինը անպայման պետք է գործարկվի։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ այսօրվա հանրահավաքը սպասվածից մեծ կստացվի, և իրենք ստիպված կլինեն ընտրել պարտադիր կուտակայինի և «Դ!եմ եմ»-ի պայքարի հետագա ծավալման միջև, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: