Հենրիկ Նավասարդյանը թաքնվո՞ւմ էր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը»  գրում է. Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Օպերայի տարածքում ուշագրավ դեպքի է ականատես եղել. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի մոտ գտնվող կրպակի հետևից հետևում էր տրանսպորտի եռուզեռին: Ընդ որում, նա իրեն պահում էր տարօրինակ կերպով. կանգառի հարևանությամբ գտնվող կրպակի հետևից ծիկրակում էր, թաքնվում, անհանգիստ հետ ու առաջ քայլում.«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հենրիկ Նավասարդյանն իր այս քայլը բացատրեց հետեւյալ կերպ. «Կրպակի հետևից չեմ հետևել, այլ չվացուցակի մոտ կանգնել և հետևել եմ երթուղայինների աշխատանքին,  թե որքանով են բարեխիղճ աշխատում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս