Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ամիսներին եվրոպացի գործընկերների հետ քննարկել Եվրամիությունում անվտանգության ռազմավարության թարմացումը, առանցքային թեմաներից մեկը պետք է լինի միջուկային զենքը։ Մակրոնի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է հիմք տանք Եվրոպայի հուսալի պաշտպանության հայեցակարգին»,- կարծում է պետության ղեկավարը։
Նա խոստացել է առաջիկա ամիսներին հրավիրել գործընկերներին՝ հստակ ռազմավարական հայեցակարգով և լավ հեռանկարներով եվրոպական պաշտպանական նախաձեռնություն ձևավորելու համար։
Մակրոնը նշել է հակահրթիռային պաշտպանության համակարգի (BMD) մշակման անհրաժեշտությունը և հանդես եկել «եվրոպական ռազմական ուժերի միջև ռազմավարական հարևանության ստեղծման» օգտին, այդ թվում՝ Եվրոպայի համար ընդհանուր ռազմական ակադեմիայի ստեղծման միջոցով: