Իր ողջ շրջապատին ԱԺ-ում աշխատանքի տեղավորած Հասմիկ Հակոբյանը Բագրատ սրբազանին իբրև բիզնեսով զբաղվելու մեջ է մեղադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի սկսած շարժումը իրարանցում է առաջացրել իշխանությունների մոտ:
ՔՊ-ականներն այնքան են անհանգստացած, որ վերջին օրերին որքան հնարավոր է սուտ ու, շատ դեպքերում ծիծաղելի, հայտարարություններ են անում Բագրատ սրբազանի հասցեին՝ փորձելով արատավորել նրան:
Այս ամենից անմասն չի մնացել նաև ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որը երեկ ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ փորձելով ներկայացնել, թե իբր Բագրատ սրբազանը Տավուշում բիզնեսով է զբաղվել.

«Կարդացի որ շարժումը հասել է Հաղարծի վանք ու մի դրվագ հիշեցի, ձեզ հետ էլ կիսվեմ. ով եղել է Հաղարծինում՝ կհիշի, որ համալիրի ներսում խանութ կա: Մի օր գաթա գնեցի, ու քանի որ ՀԴՄ չտվեցին, սկսեցի հարցուփորձ անել: Հարցնում եմ.
-Տեղու՞մ եք թխում:
-Այո, – պատասխանում է վաճառողը,- բնակիչները տարբեր բաղադրիչներ են նվիրաբերում, մյուսները գալիս անվճար թխում են: Դե մենք էլ օգնում ենք:
-Իսկ հասույթը ի՞նչ եք անում,- տեղին հարց առաջացավ:
-Չգիտեմ, գնում է Տավուշի թեմ:

Ի դեպ գաթան էն ժամանակ մատչելի չէր՝ 1500 դրամ էր, լավ բիզնես է, Բագրատ Սրբազան»:

Ուշագրավ է, որ Բագրատ արբազանին իբրև բիզնեսով զբաղվելու մեջ մեղադրում է նույն Հասմիկ Հակոբյանը, որն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել ԱԺ-ում:
Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝

• հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,

• իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,

• քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,

• իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,

• Իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:




Լրահոս