ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձունքը, որն ամենամոտն է Աստծուն. 3 երգ՝ նվիրված բերդաքաղաք Շուշիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օրից մայիսի 9 է. երբեմնի եռատոնը, որը մի օր անպայման կվերադառնա մեր իրականություն: Մայիսի 9-ը հայ իրականության ամենազարմանալի օրերից մեկն է, հենց այդ օրն է Սովետական միությունը հաղթել Հայրենական պատերազմում, որին ակտիվորեն մասնակցել են հայերը՝ տարբեր ճակատներում մարտնչելով ավելի քան 600 հազար հայորդիներով, ազատագրվել է բերդաքաղաք Շուշին, որն էլ իր տրամաբանական ավարտին է մոտեցրել Արցախյան առաջին պատերազմը, քանի որ ով տիրում էր բերդաքաղաքին հսկում էր Արցախ աշխարհը և հիմնադրվել է Արցախի Պաշտպանության բանակը, որն ավելի քան 30 տարի կյանք ու մահու կռիվ է տվել հանուն հայրենիքի:

Մայիսի 9-ին ընդառաջ ArmLur.am լրատվականը Ձեզ է ներկայացնում 3 երգ, որոնք նվիրված են Շուշիին՝ հայ իրականության ամենահեքիաթային, ամենաաստվածային և ամենաշքեղ քաղաքներից մեկին, որտեղ աշխարհի ամենաբարձր կետն է: Կետը, որտեղ ամենամոտն ես Աստծուն:

«Իմ Շուշի». Անդրե

«Շուշի». Աննա Խաչատրյան

«Շուշի». Դետք

Հուրի Բաղդասարյան




Լրահոս