Հրանտ Բագրատյան vs Արման Սահակյան. «Կոպեկներով օբյեկտներ եք սեփականաշնորհել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ Սահմանադրության և մեր կողմից ներկայացված «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի նախագծում հակասություներ չկան»,- այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՝  արձագանքելով  Գագիկ Ջհանգիրյանի պետական գույքի մասին ելույթին:

Պրն Սահակյանի խոսքով ` Պետական գույքի մասին օրենքում փոփոխություններ անում են միայն ոլորտը կանոնակարգելու համար, որպեսզի ինչպես ժամանակին էր՝  կոպեկներով ու ջրի գնով չմասնավորեցվեն կամ օտարվեն պետական գույքը։

Այս արտահայտությունը ԱԺ-ում ՀՀ նախին վարչապետ Հրանտ Բագրատյանի և Արման Սահակյանի միջև վիճաբանության առիթ դարձավ։ Իսկ մինչ այդ Արման Սահակյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորնները փորձ են անում խեղաթյուրել բուն օրենքի նախագծի գործունեությունը ՝  այն է ՝  կանոնակարգել ոչ միայն պետական գույքի տիրապետման և օգտագործման, այլև տնօրինման հարցը։

Արման Սահակյանը մեջբերեց Ջհանգիրյանի դիտարկումը. «Ջհանգիրյանը կարծում է,  որ ՀՀ Սահմանադրության համաձայն ՝ կառավարությանը վերապահված է պետական սեփականության կառավարման լիազորությունը, բայց ոչ թե պետական սեփականության ճակատագիրը որոշելու տնօրինելու իրավունքը, քանի որ պետական սեփականության տնօրինման իրավունքն ըստ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդված առաջին կետի ՝  պատկանում է նրա սեփականտիրոջը ՝  տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությանը»։

Արման Սահակյանի խոսքով `  ներկայացված նախագիծը հակասություններ չունի ՀՀ Սահմանադրության և այլ օրենքների հետ», բացի այդ `  մինչև հիմա չկա ՀՀ-ում ընդունված որևէ իրավական ակտ, որտեղ պետական սեփականության կառավարում միանշանակ սահմանվի տիրապետման և օգտագործման իրավունքների համար։

Արման Սահակյանը դիմեց ԱԺ-ում նստած նախկին իշխանության  ներկայացուցիչներին և հարցրեց. «Իսկ ո՞վ էր խանգարում ձեզ այն ժամանակ, որպեսզի այս ոլորտը կարգի բերեիք ու կանոնակարգեիք։ Հիմա ընդամենը մենք փորձում ենք կանոնակարգել ոլորտը և այս 3000 խոշոր ձեռնարկություններ 10 հազար փոքր օբյեկտներ, որոնք ժամանակին կոպեկներոով ու ջրի գնով մասնավորեցվել են կամ օտարվել»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեղից ՝  առանց բարձրախոսի արձագանքեց, որին ի պատասխան Արման Սահակյանը պատասխանեց. «Պարոն Բագրատյան, այդ զավեշտը հենց վերաբերվում է այդ ժամանակվա կառավարությանը»։

Բագրատյանը շարունակում էր տեղից վիճել ՝ առանց բարձրախոսին մոտենալու, որը լսելի չէր լրագրողների համար, սակայն Արման Սահակյանի արձագանքից հասկացվեց, որ  Բագրատյանի խոսքը վերաբերում էր պատմական էքոսկուրսին և Նապոլեոնին։

«Ես ասում եմ, որ այս պատմական էքսկուրսը կապված Նապոլեոնի հետ շատ կարևոր էքսկուրս է այսօր ԱԺ-ում հյուրընկալված  94 ավագ դպրոցի աշակերտների համար»,-եզրափակեց պաշտոնյան։




Լրահոս