ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Մոսկվայում սպասվող Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հիմա էլ է պատրաստ աջակցել կարգավորման գործընթացին։
«Հիշեցնեմ՝ ապրիլի 22-ին հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի նախագահները։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը կհանդիպի ՀՀ վարչապետին, որի ընթացքում կքննարկվեն խաղաղության, անվտանգության ու կայունության հարցերը Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան։
Այսօր սպասվում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը նախագահելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: