Օդեսայի «Չեռնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է ուկրաինական ակումբի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ։
27-ամյա ֆուտբոլիստը հաղթել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանն անցկացրել է 23 խաղ, դարձել 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։