Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։

Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։

Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև Ֆրանկոֆոնիայի առաջմղմանն ուղղված փոխգործակցությունը և ուսանողների փոխայցելության ծրագրերը, այդ թվում այս տարի Բուխարեստում Ֆրանկոֆոն ամառային համալսարանական հավաքին հայ ուսանողների ակտիվ մասնակցությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել Ֆրանկոֆոնիայի բնագավառում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման և այդ առումով համագործակցության ակտիվացման ուղղությամբ։




Լրահոս