Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 94 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, բնակարանային գողության, կաշառակերության, թմրամիջոցի հայտնաբերման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և ինքնիրավչության՝ 2-ական, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, կանխամտածված սնանկության, բնակարանի անձեռնմխելությունը խախտելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, բնակարանային գողության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս