Էրդողանը մայիսին ակնկալում է գների ռեկորդային աճ, որին կհաջորդի հետագա անկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարեկան գնաճը կհասնի իր գագաթնակետին 2024 թվականի մայիսին, որից հետո այն կսկսի արագորեն նվազել։ Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ։

«Մենք ակնկալում ենք, որ մայիսին տարեկան գնաճը կհասնի առավելագույնի, որին կհետևի արագ անկումը: Երկրորդ կիսամյակից մենք կթևակոխենք գնաճի անկման շրջան»,- նշել է Էրդողանը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի տնտեսությունը «ճիշտ ուղու վրա է», և նրա վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը գնաճը միանիշ թվի իջեցնելն է։

Մայիսի սկզբին Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Քարահանը կանխատեսել էր, որ մայիսի վերջին երկրում տարեկան գնաճը կկազմի մոտ 75%: Ապրիլին այս ցուցանիշը տարեկան կտրվածքով պաշտոնական տվյալներով հասել է 69,8%-ի, թեև անկախ տնտեսագետները գնաճը շատ ավելի բարձր են գնահատել՝ 124,35%:




Լրահոս