Աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հորդորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,
Լոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը:

Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով»:




Լրահոս