Բերեզովսկին մահվանից առաջ դեպրեսիվ վիճակում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան գործարար Բորիս Բերեզովսկին մահվանը նախորդած մի քանի ամիսների ընթացքում գտնվում էր դեպրեսիվ վիճակում: Այս մասին РИА Новости-ի տեղեկություններով պատմել է Բերեզովսկու թիկնապահ Ավի Նավաման:

Հետաքննության ժամանակ թիկնապահն ասել է, որ Բերեզովսկին, միայնակ ապրելով, իրեն լավ չէր զգում, և ինքը ստիպված է եղել իր վրա վերցնել նաև անձնական վարորդի և օգնականի պարտականությունները:

Նշենք, որ մեկ տարի առաջ հայտնի ռուս գործարարին մեռած են գտել Լոնդոնի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Լողարանում նրա դին հայտնաբերել էր հենց վարորդը: Նրա մարմնի վրա պայքարի հետքեր չէին հայտնաբերվել, իսկ որոշ նշաններ վկայում էին նրա կախված լինելու մասին: Մամուլում տեղեկություններ հայտնեցին այն մասին, որ գործարարը, հավանաբար ինքնասպանություն է գործել, որի պատճառը ֆինանսական խնդիրներն էին:




Լրահոս