ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահների կողմից շարժման անդամների գործընթացները շարունակվում են. ինչ է ահազանգում փաստաբան Արսեն Բաբայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն ձերբակալել է շարժմանն աջակցելու համար Քենիայից Հայաստան ժամանած «Արթուր եղբայրներին»։

Այս մասին ArmLur.am-ին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։

Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա:

Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,-գրել է նա։

Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան մեր ալիքում։




Լրահոս