Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա օրերին ծրագրում եմ քիչ թվով մարդկանցով գնալ շրջաններ, նաև այն վայրները, որտեղ ծառայել եմ այս տարիների ընթացքում: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Բաղրամյան պողոտայում հայտնեց Բագրատ Սրբազանը, հավելելով, որ շարժումը պետք է ծավալվի Հայաստանի ամողջ տարածքով:

«Մեր պայքարը չպիտի սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով. մեր շարժումը պիտի ծավալվի Հայաստանի տարածքով: Շատ շուտով, դուք բոլորդ ներգրավված կլինեք այդ ամենի մեջ: Մենք ենք լինելու մեր երկրում թե՛ արտաքին աշխարհի հետ, թե՛ ներքին կյանքում օրակարգ թելադրողը»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ցույցի մասնակիցներին:




Լրահոս