Մեքենայից մինչև սպասք, կտավ ու կիսանդրի. ինչ նվերներ են փոխանցել միմյանց Պուտինն ու Չեն Ընը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փհենյանում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրել է երկրորդ շքեղ «Aurus» մեքենան, թեյի սպասքի հավաքածու և ծովակալի դաշույն:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, նրա պնդմամբ, Կիմ Չեն Ընն իր հերթին ռուս գործընկերոջը «լավ նվերներ» է նվիրել՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ է տվել ԿԺԴՀ ղեկավարը Պուտինին։ Սակայն Ուշակովը կիսվել է, որ Ռուսաստանի առաջնորդին նվեր է ստացել իր կերպարով արվեստի մի քանի գործ։

«Կտավների մի քանի տարբերակներ են, բոլորն էլ բավականին գնահատելի, այդ թվում՝ կան կիսանդրիներ»,- ավելացրել է ՌԴ նախագահի օգնականը։




Լրահոս